Աշնանային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 13-ին այցելել է հանրապետական կենտրոնական հավաքակայան:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հավաքակայանում պաշտպանության նախարարը զրուցել է զորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, ֆիզիկական կոփվածությամբ, կրթությամբ և մաղթել բարի ծառայություն:
Այնուհետև պաշտպանության նախարարը զրուցել է ազգային բանակ զորակոչվող երիտասարդների ծնողների հետ և պատասխանել նրանց հարցերին:
Ս. Օհանյանը շնորհակալություն է հայտնել զորակոչիկների ծնողներին` հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար:









































