Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանն արդեն լիովին կազդուրվել է նոյեմբերի 26-ին ենթարկված վիրահատությունից հետո և այսօր առաջին անգամ եկել աշխատավայր։
Նշվում է, որ Էրդողանին հիվանդանոցից դուրս էին գրել վիրահատությունից 3 օր անց՝ նոյեմբերի 29-ին: Այսօր նա ժամանել է Դոլմաբահչեում գտնվող իր աշխատավայր, որտեղ ընդունել է պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Տրայան Բեսեսկուին։







































