ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի քսանամյակի տոնակատարության ընթացքում ուենցած ելույթը, զարմանք հայտնեց այն կապակցությամբ, թե «ով ում է գնահատում»: «Եթե ընտրողը ձայն տված լիներ, ինքը նման մեկնաբանություններ անելու իրավունք կունենար: Ծիծաղից բացի՝ ոչ մի էմոցիա չի առաջանում, երբ նա խոսում է կաշառակերության դեմ պայքարից, եւ ավելի տխուր վիճակում են նրանք, ովքեր քամելեոնի նման կանգնում են ու ծափ տալիս` իմանալով հանդերձ, որ երկիրը թաղված է կոռուպցիայի մեջ: Եվ այդ ծափ տվողներն էլ ամենամեծ կոռումպացվածներն են: Խելքին աշեցեք»,- հայտարարեց Արամ Մանուկյանը: