Դեկտեմբերի 14-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմեկնի Շիրակի մարզ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նախարարը Գյումրիում հանդիպում կունենա Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ:
ՀՀ ԿԳ նախարարն աշխատանքային հանդիպումներ կունենա Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական և պետական տնտեսագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերի գիտական խորհուրդների հետ:
Նույն օրը նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի նաև Շիրակի մարզում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարների հետ:










































