Այսօր Orange-ը ներկայացրել է Orange բլոգը` վեբ միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր սեփական «տարածքը» և հավաքել իր բոլոր հիշարժան պահերը նկարների, վիդեո նկարահանումների, աուդիո ֆայլերի կամ գրառումների տեսքով և ցուցադրել դրանք մտերիմներին:
Orange բլոգն Orange-ի այն բացառիկ ծառայություններից է, որից կարող են օգտվել ոչ միայն Orange-ի բաժանորդները, այլև բոլոր նրանք, ովքեր ունեն ինտերնետի մուտքի հնարավորություն:
«Սա նորություն է ինչպես Հայաստանում, այնպես էլ Orange-ի աշխարհագրության երկրներում. նման պլատֆորմ դեռ մեր գործընկերներից ոչ մեկը չի առաջարկել:
Այն արտահայտում է Orange-ի ցանկությունը` հայաստանյան ինտերնետային օգտատերերին տրամադրել հայերեն լեզվով պարզ ու հասկանալի բլոգային պլատֆորմ: Լինելով շարժական ինտերների առաջատարը երկրում և տեսնելով հայկական բլոգոսֆերայում տիրող աշխուժությունը` մենք ցանկանում ենք աջակցել ու խթանել հայերեն լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացմանն ու տարածմանը»,- ասել է «Orange Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange բլոգը նոր սերնդի բլոգային պլատֆորմ է, որն իր անդամներին տալիս է օգտագործման անհավատալի ազատություն ու հարմարավետություն:
Բլոգում կարելի է գրանցվել ինչպես http://orangeblog.am կայքում, այնպես էլ պարզապես Orange համարից ուղարկելով կարճ հաղորդագրություն 2564 համարին` բովանդակության մասում նշելով OK, միջակայք, էլ. փոստի հասցե:
Orange-ի բաժանորդները Orange բլոգից օգտվելիս կունենան հատուկ առավելություններ: Նրանք կարող են իրենց պրոֆիլը միացնել բջջային հեռախոսահամարին և բոլոր ծանուցումներն անվճար կերպով ստանալ անմիջապես հեռախոսին` կարճ հաղորդագրության տեսքով:
Orange-ի բաժանորդները կարող են նաև 2564 համարին ուղարկված անվճար կարճ հաղորդագրությունների միջոցով «թարմացնել կարգավիճակը», թողել մեկնաբանություններ կամ գրել պատասխաններ: Ավելին, կարելի է նաև լուսանկարներ կամ տեսանյութեր վերբեռնել բլոգ անվճար MMS-ի միջոցով: Պետք է պարզապես 2564 կարճ համարին ուղարկել MMS` կցելով նկարը կամ տեսանյութը:
Orange բլոգը հնարավորություն է տալիս իր Orange-ի բաժանորդ օգտատերերին տեղադրել մինչև 2 գիգաբայթ ընդհանուր ծավալով լուսանկարներ, տեսանյութեր, տեքստային գրառումներ կամ այլ բովանդակություն, որը ոչ-Orange բաժանորդների դեպքում կկազմի 100 մեգաբայթ:








































