Եվրամիության վերջին գագաթնաժողովը, որի ժամանակ որոշում ընդունվեց ստեղծել Բյուջետա-հարկային միություն, այդպես էլ չդարձավ շրջադարձային պահ ԵՄ-ի՝ պարտքային ճգնաժամից դուրս գալու համար: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը:
Գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ «ԵՄ առաջնորդների կողմից ընդունված աստիճանական քայլերը չեն կարող Եվրոպան արագ դուրս հանել ճգնաժամից: Դա նշանակում է, որ պարտքային ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, չի ավարտվի 2012 թ. և կշարունակվի այնքան ժանանակ, քանի դեռ Եվրոպայում տնտեսական վերելք չի սկսվի»:
ԵՄ գագաթնաժողովում ընդունված միջոցառումները Fitch-ը գնահատել է «դրական, բայց ոչ բավարար»:
Գործակալությիւնը համոզմունք է հայտնել, որ «այս պահին խնդիրը լուծելու միակ միջոցը Եվրոպական կենտրոնական բանկին օգնություն ցուցաբերելն է՝ կամ ուղղակի՝ պետական պարտատոմսեր գնելու միջոցով, կամ անուղղակի»:








































