Friday, 05 06 2026
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

Տարվա լավագույն և վատթարագույն զարգացումները` ըստ Freedom House-ի

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում լավագույն և վատթարագույն զարգացումները` յուրաքանչյուր խմբում նշելով հինգ փաստ:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը ամփոփում է տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք նպաստել կամ խոչընդոտել են մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, մարդու իրավունքների ոլորտում դրական զարգացումների շարքում Freedom House-ը առաջինը նշում է «արաբական գարունը»` արաբական աշխարհում ընտրությունները որակելով պատմական:

Թունիսում, Եգիպտոսում բռնապետներին տապալելուց հետո խաղաղ ընտրությունները տարածաշրջանում խոստանում են հետագա ժողովրդավարական առաջընթաց:

Որպես մարդու իրավունքների ոլորտում տարվա լավագույն դրսևորում իրավապաշտպան կազմակերպությունը նշում է նաև աշխարհի համախմբված ջանքերը` լիբիացի ժողովրդին Մուամար Քադաֆիի ռեժիմի վայրագություններից պաշտպանելու համար:

40 տարի բռնապետությունից հետո Լիբիան առաջին անգամ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորություն ունի, փաստում է Freedom House-ը:

Երրորդ դրական զարգացումը կազմակերպությունը համարում է Կոտ դ՛Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյի` Միջազգային քրեական դատարանում հայտնվելը: Նա տապալվել է իր պաշտոնից այն բանից հետո, երբ հրաժարվեց ընդունել իր պարտությունը երկար սպասված ընտրություններում, և կդառնա առաջին նախագահը, ով կդատվի Միջազգային քրեական դատարանում:

Միջազգային հանրության միասնական ջանքերը Գբագբոյին հեռացնելու և միջազգային դատարան հանձնելու ուղղությամբ պետք է, որ այլ առաջնորդների համար զսպող հանգամանք լինի, երբ նրանք չեն ցանկանում ընդունել ընտրությունների արդյունքներն ու փորձում են բռնի ուժով պահել իշխանությունը։

Ժողովրդավարության բնագավառում այս տարվա ձեռքբերումներից Freedom House-ը համարում է նաև Հնդկաստանի քաղաքացիական հասարակության պայքարը կոռուպցիայի դեմ։

Այն սկսվեց մեկ մարդուց` 74-ամյա Անա Հազարեից և արագորեն վերաճեց համընդհանուր քաղաքացիական պայքարի։ Հազարեն հացադուլ հայտարարեց` ստիպելու համար կառավարությանը հակակոռուպցիոն միջոցառումներ իրականացնել, որը տվեց իր արդյունքը:

Այս տարվա ընթացքում որպես ձեռքբերում Freedom House-ը նշում է նաև Բիրմայում բարեփոխումների նախանշանները: Այդ երկիրը, որը Freedom House-ը երկար ժամանակ դիտարկում էր որպես վատթարագույնը մարդու իրավունքների խախտումների առումով, վերջերս սկսել է ազատ արձակել որոշ քաղբանտարկյալների եւ թույլատրել է ընդդիմադիր կուսակցությանը գրանցվել:

Արաբական պետությունների լիգան նոյեմբերին աննախադեպ քայլ է կատարել` կասեցրել է Սիրիայի անդամությունը կազմակերպությունը և քվեարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների օգտին, պահանջելով այդ երկրի ղեկավար Բաշար Ասադից դադարեցնել արյունահեղությունն ու խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումները։

Արաբական լիգայի պետությունների այս դիրքորոշումը ևս Freedom House-ը դրական զարգացում է համարում:

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների ոլորտում 2011 թվականի բացասական զարգացումներին, ապա հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը առանձնացրել է Պակիստանում շարունակվող մահացու անպատժելիությունը` տարվա ընթացքում լրագրողների եւ ընդդիմադիրների աղմկալի սպանությունները, Աֆրիկայում` միասեռականների հետապնդումներն ու սպանությունները, Բահրեյնի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը:

Չնայած ինչպես արաբական աշխարհի այլ հատվածներում` Բահրեյնում ևս կառավարական ուժերը բարեփոխումներ պահանջող ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում, այնուամենայնիվ, ՄԱԿ-ը որևէ բանաձև Բահրեյնի վերաբերյալ չի ընդունել և պատժամիջոցներ այդ երկրի նկատմամբ չեն կիրառվում: Միացյալ Նահանգներն անգամ հայտարարել է իր դաշնակիցը համարվող Բահրեյնին 53 միլիոն դոլարի զենք վաճառելու մասին:

Որպես տարվա ձախողում մարդու իրավունքների ոլորտում Freedom House-ը դիտարկում է Եգիպտոսում քրիստոնյա փոքրամասնության, մասնավորապես` քրիստոնյա ղպտիների զանգվածային սպանությունները։

Եվ վերջապես, Freedom House-ը հետընթաց է համարում նաև Միացյալ Նահանգների միգրացիոն օրենսդրության խստացումը. որոշ նահանգներում ոստիկանությունը կարող է կարգավիճակը հաստատող փաստաթղթեր պահանջել առօրյա շփումներում, և անգամ երեխաներից` հանրակրթական դպրոցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում