Մարատ Յավրումյանը իր բլոգում այսօր գրում է.
«Սօրվի, օր մարդ դառնաս, օր ուրիշի վօդների տագը չլվաս» և «Տիրովին տերն է տարե, ՚անդերին՝ գելը» … էս մտքից մտկից ու կարոդից գիշերվա կեսին զարթնա, հեդո գնացի բաժագմ ջուր խմելու, հեդո էգա քնելու, բայց դե չէղավ։
Դե հասկըցակ, երևի՝ կյանկը, անցած տարիները հասկընալու փործ են էս իմաստությունները, հասարագ, ՚ամեն օրվա իմաստություններ։ Ըդոնք կոնկրեդ իրադարձությունների ու կոնրեդ մարդկանծ ու կյանկի կոնկրեդ պահերի վրա սարքած իմաստություններ են։ Պարզ, բարի, հասարակ, բայծ խորունգ՝ շադ խորունգ։
Ժողովրդական իմաստություն ըսածը քիչ է սոնց համար։ Իրանք կոնկրեդ ու շադ հարազադ մարդիգ են, ՚իրանծից քանիսը հըմի չկան։ Իհարգե, մեր հոգու մեջ ՚իրանք կան, բայծ դե ընպես՝ իրագան չկան, կարոդը ստեղ է։
Հեդո կարոդն ընդեղ, է օր կսկսես ՚իրանծ քիչ-քիչ մոռանալ։ Քեզի կթվա, թե չես մոռանա, բայծ դե, սկզբից դեմքը, հեդո ձենը, հեդո ՚իրանծ կհիշես մենագ ընտհանուր, շրջապադի մեջ, անէացող, շրջող, քայլող, կուխնին, տելեվիզոր՝ թուրքական սերիալներ, հեդո հայատը, հետո անէացող ընտհանուր գծերով, հեդո կմնան մենագ բառեր, հեդո կզգաս, որ կկարոդնաս, հէդո սառը քար, ուրծի հոտ, վառվող կրակ էրգաթի թասի մեջ, խունգ …
Հեդո կզգաս, որ շադ բան չէս հասցրել, հեդո կմդաձես, կարող է ըդպես հենծ հըմի կէնէմ, ըդկան հարազադ մյուս մարդկանծ հեդ։ Դե արի ու գլուխ հանէ։
Հեդո կըմդաձես, ՚իրանծ փորձը ուրիշ կյանքի համար էր, վօչ մէր, բայծ թե, դժվար, չիդեմ։ Փորձը հէչ, գլխավորը մարդիկ էղնին կողկիդ …
՚իրեկշաբթի ՚առավոդ, Մառադ











































