Sunday, 07 06 2026
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս տարի մոսկովյան ճաշկերույթի հետ կապված որոշակի բարդություններ կան. մամուլ

«ՀԺ»-ն գրում է, որ երեկ տեղեկություն է հայտնվել, ըստ որի՝ ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ ավանդական մոսկովյան ճաշկերույթը, որն ամեն տարի կազմակերպվում է հիմնադրամի դրամահավաքի շրջանակներում, և որին սովորաբար մասնակցում է Սերժ Սարգսյանը, տեղի կունենա ս/թ. դեկտեմբերի 21-ին:

«Մինչև երեկ միջոցառման ամսաթիվը պաշտոնապես հայտնի չէր, իսկ ոչ պաշտոնապես նշվում էր դեկտեմբերի 2-ը: Որ այս տարվա մոսկովյան ճաշկերույթի հետ կապված որոշակի բարդություններ կան, հայտնի էր ի սկզբանե: Սովորաբար այդ միջոցառումն արվում է հեռուստամարաթոնից առաջ, համենայնդեպս, այդպես է եղել վերջին մի քանի տարիներին: Այս տարի, սակայն, լոսանջելեսյան հեռուստամարաթոնը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, և այդ ժամանակ ճաշկերույթի օր նշանակված չէր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամում սա համարում են տեխնիկական հարց: Իրականում, սակայն, բոլոր հիմքերը կան պնդելու, որ հարցը միայն տեխնիկական չէ. այս տարի մոսկվահայության և Սերժ Սարգսյանի հարաբերությունները լարված են ավելի, քան երբևէ: Սովորաբար ճաշկերույթների ամենախոշոր նվիրատուներից մեկը՝ Սամվել Կարապետյանը, որը հայտնի է Կալուգայի Սամո անունով, այս տարի միջոցառմանը սառը վերաբերվելու լուրջ պատճառներ ունի. նրա եղբայրը հեռացվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, դրանից բացի, ի հեճուկս սպասելիքների, չի նշանակվել ՀՀ վարչապետ:

Մոսկվայում որոշակի ազդեցություն ունի նաև Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն, ինչպես հայտնի է, «Գազպրոմբանկի» փոխնախագահ դարձավ խորհրդավոր պայմաններում Հայաստանից հեռանալուց հետո: Ենթադրվում է, որ նա նույնպես Սերժ Սարգսյանի կազմակերպած դրամահավաքին աջակցելու «դրայվ» չի ունենա: Միջոցառմանը խոշոր նվիրատուներից մեկի՝ Արա Աբրահամյանի մասնակցությունն էլ է հարցական: Իսկ «Վիկիլիքսյան» վերջին բացահայտումներից հետո մոսկովյան դրամահավաքին սառը վերաբերմունք են ցուցաբերելու նաև ռուսաստանյան իշխանությունները:

Ինչ վերաբերում է ռուսաստանահայ մյուս գործարարներին, ենթադրվում է, որ նրանք որոշակի մասնակցություն են ունեցել Ռուսաստանի ընտրական գործընթացներին, և նրանցից խոշոր գումարներ ակնկալելու համար այնքան էլ լավ ժամանակաշրջան չէ:

Մեր աղբյուրները, ահա, այս ամենով են պատճառաբանում միջոցառման այսօրինակ աննախադեպ հետաձգումը և չեն բացառում, որ դա ամենախեղճն է լինելու գոյության ողջ պատմության ընթացքում: Թե այս պահին ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուսաստանահայ գործարարների հետ, հայտնի չէ: Իրավիճակը փրկում է այն հանգամանքը, որ ինչպես Լոս Անջելեսում, այնպես էլ Մոսկվայում ոչ թե իրական դրամահավաք է տեղի ունենում, այլ ի մի են բերվում նվիրատվությունների խոստումները: Թե հետագայում դրանց որ մասն է իրականանում, երբեմն դժվար է ստուգել: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը մոսկովյան միջոցառման առումով կարող է հույս դնել «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանի, «Տրոյկա Դիալոգ» խմբի ղեկավար Ռուբեն Վարդանյանի և Աժ պատգամավոր Սամվել Սարգսյանի վրա, որը վաղամեռիկ եղբորից որպես ժառանգություն է ստացել «Արարատ Հայաթ» հյուրանոցը:

Բայց թե որքանով նրանք կկարողանան հաղթահարել Սերժ Սարգսյանի մոսկովյան լարվածությունը, դժվար է ասել: Հիմնադրամի հաղորդագրության մեջ, ի դեպ, ոչինչ ասված չէ, թե արդյոք Սերժ Սարգսյանն անձամբ է մասնակցելո՞ւ միջոցառմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում