E!Online-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «բացահայտել է», որ ինքն էլ ունի «Բիբերի» հիվանդությունը, երբ ողջունել է երիտասարդ երգչին Վաշինգտոնի Ազգային թանգարանում կայացած համերգի ժամանակ:
Ամենամյա համերգին մասնակցել են նաև Ջենիֆեր Հուդսոնը, Բենդ Փերին: Միջոցառումը կազմակերպել էր Քոնոն Օ՛ Բրայանը:
Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամա և նախագահի երկու դուստրերը:
Համերգից գոյացած ողջ հասույթը կտրվի Երեխաների ազգային առողջապահական կենտրոնին, որի փոքրիկ երեխաները ներկա են եղել միջոցառմանը որպես էլֆեր:








































