Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ:
Բ. Սահակյանը շնորհավորել է Ս. Նիկոյանին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է, որ ներխորհրդարանական կապերի ամրապնդումը հանդիսանում է փոխգործակցության կարևորագույն ուղղություններից մեկը և նրա ընդլայնումը ունի ներքին և արտաքին քաղաքական մեծ նշանակություն:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:








































