Reuters գործակալության փոխանցմամբ, Ազգային պաշտպանության գծով Իրանի խորհրդարանական կոմիտեի անդամ Փարվիզ Սարվարին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը մոտ ժամանակներս զորավարժություններ են անցկացնելու, որոնց ժամանակ դիտարկելու են Հորմուզի նեղուցի փակման տարբերակները.
«Եթե աշխարհը ցանկանում է այս տարածաշրջանը վերածել անվտանգ վայրի, ապա մենք էլ համայն աշխարհը կդարձնենք անվտանգ»։ Նշվում է, որ իրանական բանակի պաշտոնական ներկայացուցիչները ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են Սարվարիի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական կողմը չէր բացառել, որ հարձակման ենթարկվելու դեպքում նավթը կարող է գործածել որպես քաղաքական ճնշալծակ։ Եթե Հորմուզի նեղուցը փակվի, որով փոխադրվում է համաշխարհային նավթի 1/3-ը, ապա համաշխարհային շուկայում անխուսափելիորեն ի հայտ կգա նավթային դեֆիցիտ, ինչն էլ զգալիորեն կավելացնի նավթի գինը։








































