«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Գավառի բաժնում դեկտեմբերի 11-ի երեկոյան հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ:
Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նույն օրը` ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին` Նորատուս գյուղին հարակից հատվածում, վրաերթի է ենթարկել երիտասարդին և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը` ժամը 21-ի սահմաններում, բերման է ենթարկվել 53-ամյա մի տղամարդ:
Վերջինս խոստովանել է, որ վրաերթը «ԳԱԶ-3110-101» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:







































