Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ, ԱՄՆ մեկնած Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին Wall Street Journal-ին տված հարցազրույցի ժամանակ դժգոհել է Թուրքիայից.
«Թուրքիան միջամտում է Իրաքի ներքին գործերին՝ աջակցելով տարբեր անձանց ու բլոկներին։ Մենք Թուրքիային դրականորեն ենք վերաբերվում տնտեսական ոլորտում, մինչդեռ քաղաքական ոլորտում բացասական դիրքորոշում ունենք նրա հանդեպ։
Այն բանից հետո, ինչ ամերիկյան զորքերը մինչև տարեվերջ կլքեն Իրաքի տարածքը, Իրանն այլ պատճառներ չի ունենա՝ միջամտելու Իրաքի գործերին։ Ես դեմ եմ աշխարհի ցանկացած երկրի նկատմամբ միջամտությանը։ Ինձ համար Իրաքի ինքնիշխանությունն ամեն ինչից կարևոր է»։











































