Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն այսօր ընդունել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր պլանավորման բաժնի պետ, գեներալ Մեհմեթ Էմին Ալփմանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում առկա ռազմա-քաղաքական իրավիճակը։






































