«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մեկ ընդհանուր վարչության մեջ են միավորվել ոստիկանության Օպերատիվ փնտրողական (7-րդ բաժին) և օպերատիվ տեխնիկական գաղտնի բաժինները:
Այս փոփոխության արդյունքում ոստիկանության շուրջ 400 աշխատակիցներ սպասում են իրենց վերանշանակմանը:
Երկու բաժինները միավորելու հիմնական դրդապատճառը, համակարգի մեր աղբյուրների հավաստմամբ, ՀՀ ոստիկանապետի կողմից ոստիկանության գաղտնի բաժիններն ամբողջական և անվերապահ վերահսկելու մտադրությունն է:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի