Monday, 15 06 2026
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն

ՀՀ ՏՄՊՊ պատվիրակությունը` նախագահ Ա. Շաբոյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ

ՀՀ ՏՄՊՊ մամլո հաղորդագրության համաձայն` ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությունը` նախագահ Ա. Շաբոյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ, որտեղ այսօր` դեկտեմբերի 12-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:

Համաձայն նախորդ տարի կնքված համագործակցության հուշագրի` կողմերը համագործակցում են ՀՀ-ում և ԼՂՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ: Հանդիպումների առանցքային թեման առնչվել է հուշագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքին, մինչ այս կատարված միջոցառումների արդյունքներին, ինչպես նաև հստակեցվել են հետագա անելիքները:

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից մինչ այսօր ԼՂՀ-ում կատարված աշխատանքները` ընդգծելով, որ դրանք արդյունավետ են և հույս է հայտնել, որ հետագայում ևս փոխադարձ համագործակցությունը կբերի խնդիրների լուծմանն ու մրցակցային դաշտի բարելավմանը: ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն անդրադարձել է տարվա ընթացքում կատարված աշխատանքներին, որոնք մեծապես նպաստել են ԼՂՀ Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացմանը: Ա. Շաբոյանը նշել է, որ ստացված արդյունքները դեռևս բավարար չեն, կան նոր ծրագրեր և նոր գաղափարներ, որոնք ՏՄՊՊՀ-ը նախատեսում է այս այցի շրջանակներում քննարկել ԼՂՀ գործընկերների հետ և դրանք միասին իրագործել հաջորդ տարվա ընթացքում:

Ապա տեղի է ունեցել Ա. Շաբոյանի հանդիպումը ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող Հանձնաժողովի նախագահ` Հ. Ղահրամանյանի և Հանձնաժողովի աշխատակազմի հետ: Հ. Ղահրամանյանը ընդգծել է, որ երկու Հանձնաժողովների համագործակցությունն իսկապես բավականին արդյունավետ է և իր գոհունակությունն է հայտնել ՏՄՊՊՀ-ի կողմից իրենց կառույցին ցուցաբերվող աջակցությունից: Հանդիպման ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքները, ստացված արդյունքները, քննարկվել են հետագա համագործակցության բարելավման առաջարկներ: Ա. Շաբոյանը ԼՂՀ Հանձնաժողովի աշխատակիցներին է ներկայացրել մրցակցության օրենսդրության մեջ կատարված հիմնական փոփոխությունները, տարվա ընթացքում ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված հիմնական բացահայտումները և մրցակցության ոլորտում առկա հիմնախնդիրները: Այնուհետև Ա.Շաբոյանը պատասխանել է ԼՂՀ հանձնաժողովի աշխատակիցների հարցերին:

Նշենք, որ փորձի փոխանակման նպատակով ՀՀ ՏՄՊՊՀ փորձագետները 2011 թվականին բազմաթիվ այցեր են կատարել ԼՂՀ և տեղի մասնագետների հետ կատարել են մի շարք համատեղ աշխատանքներ` ուղղված ապրանքային շուկաների ուսումնասիրությանը, գերիշխող դիրքի բացահայտմանը:

ՏՄՊՊՀ աշխատակիցների աջակցությամբ ներդրվել է գների մոնիտորինգի իրականացման մեխանիզմը, բացի այդ ԼՂՀ հանձնաժողովի գործընկերների հետ միասին ստուգայցեր են կատարել Ստեփանակերտի տարածքում գտնվող առևտրի կետեր, բացահայտել են անբարեխիղճ մրցակցության մի շարք դեպքեր և դրանց արդյունքում հարուցել են վարչական վարույթներ: Բացի այդ ՀՀ ՏՄՊՊՀ մասնագետների մասնակցությամբ իրականացվել են մի շարք աշխատանքներ` ուղղված օրենսդրական ակտերի մշակմանն ու մրցակցային քաղաքականության բարելավմանն ընդհանրապես:

Տեղեկացնենք նաև, որ ԼՂՀ Հանձնաժողովի մասնագետները մշտապես ներգրավված են եղել ՀՀ ՏՄՊՊՀ-ի և միջազգային տարբեր կառույցների կողմից կազմակերպված սեմինար-քննարկումներին, ինչպես նաև գործողումներին: Մրցակցային մարմինների համագործակցությունը նախատեսվում է շարունակել և ընդլայնել նաև հաջորդ տարիներին: Մասնավորապես 2012 թ. նախատեսվում է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովում ստեղծել միջազգային տեղեկատվական համակարգերին մուտք ունեցող լրջագույն տեղեկատվական բազա, հիմնել մրցակցության ոլորտի վերաբերյալ գրադարան և բարձրացնել ԼՂՀ հանձնաժողովի տեխնիկական վերազինման մակարդակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում