Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ ասել է, որ , չնայած ցուցարարները իրավունք ունեն բարձրաձայնել իրենց կարծիքը, բայց ինքը ոչ մի կերպ համաձայն չէ նրանց հետ:
Հիշեցնենք, որ ընտրողները պահանջում են Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովի հրաժարականը, ինչպես նաև պահանջել են նոր խորհրդարանական ընտրություններ, քանի որ անցած կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունները, ըստ ցուցարարների, կեղծվել են հօգուտ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության:
Forbes-ը գրում է, որ Մեդվեդևը նաև Facebook սոցիալական ցանցի իր էջում ռուսերեն լեզվով որոշ մեկնաբանություններ է տեղադրել, որոնք որոշ քաղաքագետների մտածելու առիթ են տվել՝ արդյո՞ք նախագահը փորձում է երկխոսություն սկսել ցուցարարների հետ, թե՞ ոչ:










































