Հորդանանում Սիրիայի դեսպանատան աշխատակիցների և ցուցարարների միջև բախում է եղել: Տեղի ունեցածի մասին ստույգ տեղեկություններ չկան:
BBC-ն հաղորդում է, որ Հորդանանում բնակվող Սիրիայի 7 բնակիչներ ենթարկվել են հարձակման, երբ վերջիններս ընդդիմադիրների դրոշներով մտել են դեսպանատուն: Սակայն դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է, թե բնակիչները հարձակվել են դեսպանատան աշխատակցի վրա:
Հորդանանում սա առաջին դեպքն է, երբ սիրիացիները հանդես են եկել Ասադի դեմ:










































