ՌԴ իշխանությունն առաջին անգամ արձագանքեց ցույցերին: Դմիտրի Մեդվեդևը իր Facebook-ի էջում գրել է, որ չի հավատում ընտրությունների վերաբերյալ ցուցարարների կարգախոսներին, բայց ամեն դեպքում միջոցառումներ կձեռնարկի խախտումները վերանայելու համար:
Դմիտրի Մեդվեդևը գնահատել է Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած ցույցը: «ՌԴ քաղաքացիներն իրավունք ունեն իրենց մտքերն ու կարծիքներն արտահայտելու: Շատ լավ է, որ ցույցերը տեղի են ունենում օրենքի սահմանում: Իսկ կարգախոսների հետ ես համաձայն չեմ»,- գրել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ ցուցարարները ցույցին մասնակցելու մասին միմյանց տեղյակ էին պահել Facebook սոցիալական ցանցի միջոցով:
РИА Новости-ն գրում է, որ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցին մասնակցել է 25 հազար մարդ, իսկ ցույցի կազմակերպիչները նշում են, որ նրանց հաջողվել է հավաքել ավելի քան 40 հազար ցուցարարի: Ցույցեր են տեղի ունեցել նաև Ռուսաստանի այլ քաղաքներում ու արտերկրում:











































