ԵՄ-ն ամենայն հավանականությամբ Իրանի նկատմամբ չի իրականացնի պատժամիջոց` կապված նավթի արտահանման հետ: ԵՄ-ն այս քայլը չի կատարի, քանի որ այն բացասաբար կանդրադառնա գլոբալ նավթային շուկայի վրա: Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարարության ղեկավար Ռուստամ Կասեմին:
«Իրանը Եվրոպային նավթ մատակարարող խոշոր երկրներից մեկն է, և ցանկացած պատժամիջոց Իրանից նավթ արտահանելու դեմ իր բացասական ազդեցությունը կունենա նավթային շուկայի վրա»,- Թեհրանում մամլո ասուլիսին հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԵՄ անդամ երկրների ղեկավարները որոշել էին պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ` կապված միջուկային զենքի հետ:
Ինչպես հայտնում է BBC-ն` Իրանը նշել է, որ միջուկային զենքը միայն խաղաղ նպատակների համար է:










































