Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը արևմտյան ԶԼՄ-ներին մեղադրում է իր երկրի ապագայի համար վտանգավոր տեղեկություններ տարածելու մեջ:
Աֆղանական հեռուստաալիքին տված հարցազրույցում նա քննադատել է ու հերքել այն տեղեկությունը, որ 2014 թվականին ՆԱՏՕ-ի զորքերի դուրս գալուց հետո հնարավոր է՝ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվի:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ նախագահը ընդունել է, որ աֆղանական մի շարք կառույցներ կոռումպացված են, և այս հարցի սրմանը նպաստել են օտարերկրացիները:









































