Չինաստանը մտադիր է հավասարակշռության մեջ պահել այլ երկրների հետ առևտրային հարաբերությունները:
Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Չինաստանի 10-ամյա հոբելյանի առիթով այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Խու Ցզինտոն:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Չինաստանի ներմուծման ծավալները վերջին 5 տարում կհասնեն 8 տրիլիոն դոլարի:
Պեկինի հիմնական խոշոր առևտրային գործընկեր ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրում է տարադրամի արժույթը միտումնավոր թուլացնելու մեջ` այդկերպ շուկայում առավելության հասնելու համար:






































