Մերձդնեստրում այսօր տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Կիրակի օրը 259 ընտրատեղամաս է բացվել Մերձդնեստրում, ընտրողների թիվը՝ 401993: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ընտրություններին մասնակցում է վեց թեկնածու, այդ թվում՝ Մերձդնեստրի գործող ղեկավար Իգոր Սմիռնովը, Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Կամինսկին, նախկին խոսնակ Եվգենի Շևչուկը և տեղի կոմունիստների առաջնորդ Օլեգ Խորժանը:
70-ամյա Սմիռնովը, որը 1991 թ.-ից ղեկավարում է ինքնակոչ հանրապետությունը, առաջադրվում է 5-րդ անգամ: Այդ առումով Մոսկվան չի թաքցնում իր դժգոհությունը: Նրա որդին Ռուսաստանում մեղադրվում է տնտեսական հանցագործությունների մեջ:










































