Լոնդոնյան ոստիկանությունը ձերբակալել է 143 ցուցարարի, ովքեր մասնակցել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցին: Ընտրություններում հաղթել է երկրի գործող նախագահ Ժոզեֆ Կաբիլան: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ցուցարարների մեծ մասը ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու պատճառով: Ցուցարարները դուրս են եկել Տրաֆալգարյան հրապարակից և ջարդել են մեքենաներ ու խանութներ: Ցույցին մասնակցում էին Կոնգոյի բնիկները:
Նախագահ Կաբիլայի դեմ ցույցեր են տեղի ունեցել ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլ նաև Բելգիայում. հինգշաբթի գործող նախագահի հակառակորդները դուրս են եկել Բրյուսելի փողոցներ: Ցույցի մոտ 200 մասնակից ձերբակալվել է:
Ժոզեֆ Կաբիլան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2001 թ.-ից:











































