Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Ես Տեր-Պետրոսյանին այդպես չտեսա. Արամ Աբրահամյան. Blog

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր բլոգում գրում է.

Այս գրառումը, բնականաբար, պատասխան է «Առավոտի» լրագրող և իմ բարեկամ Մարգարիտ Եսայանի բլոգում տեղադրված նյութին: Ես հասկանում եմ, որ այսօր կամ վերջին ժամանակներս առաջին նախագահին կարելի է ընկալել նաև այդպես՝ մոտենալով զուտ էմոցիոնալ տեսանկյունից: Բայց այդ ընկալումը, թող ներվի ասել, չափից դուրս սուբյեկտիվ է, միակողմանի, քանի որ խոսք է գնում պետական և քաղաքական գործչի մասին: Ես Տեր-Պետրոսյանին առաջին անգամ տեսա, երբ նա 47 տարեկան էր: Այդ տարիքում, համաձայնեք, ուղեղն ավելի ճկուն է, ունակ է ընկալել կյանքն իր բազմազանության մեջ, ինչն ավելի դժվար է, երբ դու մոտենում ես 70-ի սահմանագծին:

Այդ ժամանակաշրջանում՝ 92-94 թվականներին, մենք աշխատում էինք մշտական սթրեսի պայմաններում՝ պատերազմ, շրջափակում, պարբերաբար պայթեցվող գազատար, տնտեսական համակարգի փլուզում: Այս իրավիճակում Տեր-Պետրոսյանը դրսևորում էր մի հատկանիշ, որն առավել անհրաժեշտ է ազգի առաջնորդին՝ սառնասրտություն և որպես դրա հետևանք՝ սթափ և արագ հաշվարկ: Սա այն դեպքում, երբ ամեն ինչ, կարելի է ասել, մազից էր կախված և իրադարձությունները կարող էին զարգանալ թե մեզ համար ձեռնտու ուղղությամբ (ինչպես եղավ), թե ճիշտ հակառակը՝ բերել կործանարար հետևանքների: Երբ առաջին նախագահը խորհրդակցություններ էր անցկացնում, նա, այո, արդեն ուներ խնդրի իր լուծումը, հետևաբար՝ կարծիք հարցնելը հաճախ ձեռք էր բերում ձևական բնույթ: Թվում է, թե դա վատ է:

Բայց դա վատ է սովորական, ռուսերեն ասած՝ «շտատնի» իրավիճակի համար: Իսկ պատերազմի պահին պետք էր մի մարդ, որը վճռական և վերջնական որոշում կընդուներ ու ամբողջ պատասխանատվությունը կվերցներ իր վրա: Այդպիսին էր մեր առաջին գլխավոր հրամանատարը: Այդ ֆոնի վրա մարդկային թերությունները՝ գոռոզությունը, մեծամտությունը (որոնք, ի դեպ, բավականին չափազանցված են հիշատակածս բլոգում) թվում են մանր ու երկրորդական: Ժամանակ կունենամ, այդ ամենի մասին կգրեմ ավելի մանրամասն:

Ես հպարտ եմ, որ պատերազմի տարիներին աշխատել եմ որպես առաջին նախագահի մամուլի քարտուղար: Դա ոչ «պրեստիժնի» պաշտոն էր, ոչ էլ, առավել ևս, եկամուտի աղբյուր՝ ես ստանում էի նվազագույն աշխատավարձի 7-պատիկը, որը հերիքում էր կես ամսվա հացի: Դա ինձ համար ծառայություն էր, և եթե ես կարողացա գոնե ինչ-որ օգուտ բերել դժվար օրեր ապրող իմ պետությանը, ապա պարզապես երջանիկ եմ:

Որպես երկրի ղեկավար՝ Տեր-Պետրոսյանն իր ժամանակի մեջ անփոխարինելի էր. ես չեմ տեսնում որևէ այլ գործչի, որն այդ տեղում և այդ հանգամանքներում կկարողանար անել ավելին՝ նման մասշտաբի ֆիգուր Հայաստանում չկա: Որպես ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանի նման գործիչներ եղել են, կան և կլինեն: Բայց դա ուրիշ պատմություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում