Բրիտանացի լիբերալ դեմոկրատների առաջնորդ և կոալիցիոն կառավարության փոխվարչապետ Նիկ Կլեգը գոհ չէ վարչապետ Քեմերոնի՝ վերջերս Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովին եվրոգոտու վերաբերյալ բռնած դիրքորոշումից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Քեմերոնը հրաժարվել էր ստորագրել Եվրամիության ֆինանսաբյուջետային քաղաքականության բարեփոխումների համաձայնագիրը, ինչի արդյունքում ԵՄ-ի համապարփակ փաստաթղթի փոխարեն այն վերածվել էր 23 երկրների միջկառավարական համաձայնագրի:
Կլեգը չի մասնակցել բրյուսելյան գագաթնաժողովին, և Քեմերոնի քայլը նրա համար անակնկալ էր:









































