ՄԱԿ-ի կլիմայական հարցերի շուրջ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցող համաժողովը այսօր ընդունել է որոշում Կյոտոյի համաձայնագրի պայմանների կատարումը երկարաձգելու մասին, որով որոշ զարգացած երկրներ պարտավորվում են նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:
Ակնկալվում է, որ պարտավորությունների կատարման ժամկետը կորոշվի հաջորդ տարի:
Reuters-ը գրում է, որ պարտավորությունների կատարման առաջին ժամկետը ավարտվում է մյուս տարի:









































