Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշի ընտրություններին ՀՀԿ հետ միասնական ցուցակով հանդես գալ, հաստատ է, որ նրա այդ քայլից դժգոհ ընտրողներն իրենց ձայները կուղղեն ընդդիմադիր դաշտ, այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն ԲՀԿ հետ համագործակցությունից առավել շատ քվեներ չի վաստակի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման վստահություն հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Ընդ որում՝ ԲՀԿ-ի դժգոհ ընտրազանգվածի ձայները կբաշխվեն ընդդիմադիր ընդհանուր դաշտում՝ ՀՅԴ-ի, մնացած կուսակցությունների, և ոչ թե՝ միայն ու կոնկրետ Հայ ազգային կոնգրեսի միջև: ՀՀԿ-ն միանշանակորեն այս ամենից չի շահի»,- նկատեց Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով, նույնիսկ ՀՀԿ-ին ձայն տվող ընտրազանգվածն այժմ բավականաչափ ըմբոստ տրամադրությունների մեջ է: «Կոալիցիան, առհասարակ, շատ մեծ քանակությամբ ձայներ չունի, նա խաբում է ինքն իրեն, իմ կարծիքով, կոալիցիան բավական փոքր ընտրազանգված ունի»,- ամփոփեց ՆԺԿ ղեկավարը: