Եգիպտոսում Իսրայելի նոր դեսպան է նշանակվել Յակով Ամիտայը: Հրեական պետության նոր դեսպանը Կահիրե կուղևորվի երկուշաբթի օրը` դեկտեմբերի 12-ին: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ավելացրել են, որ իրենք դեսպանատան համար մայրաքաղաք Կահիրեում դեռ չեն ընտրել նոր շինություն:
Դա նշանակում է, որ Ամատայը ժամանակավորապես կաշխատի իր սեփական բնակարանում:





































