Պաղեստինի ազգային վարչակազմում սուր քննադատության են ենթարկել ԱՄՆ-ի նախագահի հնարավոր թեկնածու Նոութ Գինգրիչի արած այն արտահայտությունը, որում նա պաղեստինցիներին անվանել է «հորինված ազգ», որը ցանկանում է ոչնչացնել Իսրայելը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, պաղեստինյան կառավարության ղեկավար Սալայմ Ֆայադը Գինգրիչի մեկնաբանություններն անվանել է «ամոթալի և էժանագին», իսկ մեկ այլ պաշտոնյա` Սաեբ Էրեկատը, հայտարարել է, որ նման խոսքերը միայն նպաստում են կոնֆլիկտի սրմանը:
Նոութ Գինգրիչին դիտարկում են որպես ԱՄՆ նախագահի թեկնածուի հիմնական հավակնորդ՝ Հանրապետական կուսակցությունից:







































