Wednesday, 22 07 2026
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞

Օբամա. ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները կարևոր են ավելի, քան երբևէ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տվել թուրքական Hurriyet-ին, ուր նա խոսել է թուրք-ամերիկյան, իսրայելա-թուրքական և Իրանի հիմնախնդիրների մասին:

Օբաման ասել է, որ Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները շարունակում են մնալ ամուր և «կարևոր են ավելի, քան երբևէ»` չնայած ամերիկյան դիվանագիտական այն փաստաթղթերին, որոնք հրապարակվել են հայտնի կայքի կողմից: Այդ փաստաթղթերում մի շարք կտրուկ արտահայտություններ կային՝ ուղղված Անկարային, սակայն, ինչպես նշել է Օբաման` հղում անելով վերջերս Թուրքիայի վարչապետի հետ ունեցած զրույցին, երկու երկրների հարաբերությունները չեն տուժի այդ հրապարակումներից:
Աջակցություն հայտնելով թուրքական իշխանություններին Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարում՝ այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը կոչ է արել թուրքական կառավարությանը քայլեր ձեռնարկել՝ բարելավելու «քրդերի հետ կապված մարդու իրավունքներն ու տնտեսական վիճակը», այդ թվում՝ քրդերենի ուսուցման արգելքը վերացնել և քրդերենով հանրային հեռարձակումներ ապահովել:

Խոսելով թուրք-իսրայելական հարաբերությունների մասին` Օբաման նշել է, որ կողմերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ԱՄՆ տարածաշրջանային երկու դաշնակիցները բարելավեն երկկողմ հարաբերությունները: Նա բարձր է գնահատել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը` ինքնաթիռներ ուղարկել Իսրայել` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար:

Անդրադառնալով իրանական խնդրին՝ Օբաման ասել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղղվածությունը՝ բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ, ԱՄՆ նախագահը կարևոր է համարում: Խոսելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ միջև եղած տարակարծությունների մասին՝ Օբաման ասել է, որ, այդուհանդերձ, բարձր է գնահատում Իրանի կողմից միջուկային զենքի ստացման անթույլատրելիության մասին Թուրքիայի դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ապա Օբաման վերահաստատել է նախկինում ԱՄՆ վարչակազմի և իր կողմից արտահայտված այն կարծիքը, թե իր երկիրն աջակցում է Թուրքիային այդ հարցում: Օբաման միաժամանակ կոչ է արել շարունակել բարեփոխումները անդամակցության գործընթացն ավարտին հասցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում