MIGnews.com կայքը հաղորդում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպությունը միացել է «Մուսուլման եղբայրներ» շարժմանը:
Այս մասին լոնդոնյան «Ալ-Հայաթ» արաբալեզու թերթին շաբաթ օրը տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը, ով գերադասել է իր անունը չհայտնել:
Նրա հաղորդմամբ՝ սա պլանավորվել էր դեռ երկու ամիս առաջ: Նա նաև ավելացրել է, որ այս քայլը կապ չունի Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, որոնք հայտնի են «արաբական գարուն» անվանմամբ:
Նա նաև նշել է, որ ՀԱՄԱՍ-ը, որպես շարժում, ավելի է ընդլայնվել և մնում է անկախ՝ «Մուսուլման եղբայրներից»:








































