ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատաբար է արձագանքել ամերիկյան ABC հեռուստաընկերությանը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի տված հարցազրույցին, որում Ասադը կասկած էր հայտնել, որ երկրում 4000 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Ես չեմ կարող հավատալ, որ նա չի սպանել ավելի քան 4000 մարդու: Ամբողջ ստույգ տեղեկությունը վկայում է այն մասին, որ ավելի քան 4000 մարդ սպանվել է կառավարական զորքերի կողմից»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Պան Գի Մունը նշել է, որ կազմակերպության հրապարակած տեղեկությունը հիմնվում է «անկաշառ, արդար, օբյեկտիվ և հավաստի» տեղեկության վրա:








































