Այսօր «Ազատ քաղաքացիներ ազատ քաղաքացիների համար» ֆեյսբուքյան նախաձեռնությունը բողոքի ակցիա կազմակերպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ:
Հանդիպելով իրավապահ մարմինների խոչընդոտներին` ակցիայի մասնակիցները փոխեցին ակցիա անցկացնելու նախապես որոշված վայրը: Ակցիային մասնացող երիտասարդները իրենց բողոքը հայտնեցին նախապես պատրաստված պաստառներով: Նրանց համար ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունները եղել են կեղծված:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից մեկը, իրենք բողոք են հայտնում նաև Ռուսաստանում կալանավորված հայ քաղբանտարկյալների համար:
Ակցիային ներկա իրավապաշտպան Արթուր Սաքունցը իրավապահ մարմինների գործողությունները անիրավաչափ անվանեց`ասելով, որ իրավապահ մարմինները իրավունք չունեն խոչընդոտել խաղաղ ակցիան:










































