News Georgia-ի փոխանցմամբ, Թբիլիսիում ընթանում է առաջին շոփինգ-փառատոնը։ Այն մեկնարկել է դեկտեմբերի 9-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 11-ը։ Դրանում ներկայացվելու են բազմաթիվ նախաամանորյա ապրանքներ։
Նախագծի նպատակն է առևտրային ցանցերի և շոփինգ-զբոսաշրջության զարգացումը։ Պլանավորված են նաև զվարճալի ծրագրեր։ Նախագիծը նախաձեռնել և կազմակերպել է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Նշվում է, որ հետագայում Թբիլիսիում ամեն տարի պետք է այսպիսի փառատոներ անցկացվեն։ Տարեցտարի դրանց անցկացումն առավել կկատարելագործվի և կդարձվի առավել բարձրակարգ։