Դեկտեմբերի 14-16-ը Գյումրիի զարգացման հիմնադրամը կանցկացնի երկրորդ Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը:
Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, միջոցառմանը կմասնակցեն շուրջ 30 հայկական և թուրքական ընկերությունների, այդ թվում` պանրագործներ, մեղվապահներ, գինեգործներ, մսի և կաթի արտադրության ոլորտի, զբոսաշրջության և ռեստորանային գործի, ինչպես նաև քարի մշակման մասնագետներ Գյումրիից, Վանաձորից և Կարսից:
Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի ֆինանսավորմամբ:









































