Thursday, 02 07 2026
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել

Լրագրողները մեծ դեր ունեն հակամարտությունների կարգավորման գործում, քանզի կարող են և հարթել պատերազմները, և թեժացնել այն. Ա. Յունուսով

Այսօր Թբիլիսիում տեղի ունեցավ Ռեգիոն հետազոտական կենտրոնի կազմակերպած ծրագրերի ամփոփմանը նվիրված կոնֆերանս-քննարկում: Կոնֆերանսին մասնակցում էին լրագրողներ Հայաստանից և Ադրբեջանից, ծրագրերի ղեկավարներ` Ռեգիոն հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը` Հայաստան, և ադրբեջանցի քաղաքագետ, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի` Ղարաբաղի հարցերով փորձագետ Արիֆ Յունուսովը` Ադրբեջան, ինչպես նաև Հարավային և Հյուսիսային Կովկասի կոնֆլիկտների Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության խորհրդատու Քլեար Դելեսարը: Նա իր խոսքում նշեց, որ կոնֆլիկտների կարգավորման գործում հասարակության և լրագրողների մասնակցությունը չափազանց կարևոր է:

«Մենք հետաքրքրված ենք այս տարածաշրջանում կոնֆլիկտների լուծմամբ և աշխատում ենք նպաստել դրան նմանատիպ ծրագրերն աջակցելու միջոցով»,- նկատեց Դելեսարը:

Տեղեկացնենք, որ «Այլընտրանքային ինֆորմացիա հայ-ադրբեջանական երկխոսության վերաբերյալ» ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատների կողմից, իրականացվում է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ:

Լաուրա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այս ծրագրի նպատակն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի լրագրողներն ունենան այլընտրանքային ինֆորմացիայի աղբյուր, քանզի տեղեկատվական պատերազմի մեջ գտնվող հասարակությունների համար դժվար է միմյանցից տեղեկություն ստանալ առաջին ձեռքից, լսել կարծիքներ, որոնք չեն հնչել. «Մեր նպատակն այն է, որ հասարակությունը լսի հայ ու ադրբեջանցի փորձագետների կարծիքները միևնույն թեմայի վերաբերյալ, իսկ թեմաները շատ տարբեր են եղել` սոցիալական, տնտեսական, երիտասարդական խնդիրներ»:

Արիֆ Յունուսովն էլ նշեց, որ հաճախ լինում էին խնդիրներ երկու կողմի կարծիքը տպագրելու հարցում, քանզի որոշ դեպքերում ԶԼՄ-ները չէին ցանկանում հրապարակել հայկական կողմի կարծիքը: Ըստ փորձագետի՝ իհարկե այստեղ մեծ դեր ունի առկա հակամարտությունը, սակայն փաստն այն է, որ թե Հայասատանի, թե Ադրբեջանի հասարակությանը հետաքրքիր են տարբեր թեմաների շուրջ երկու կողմի կարծիքներն էլ: Յունուսովի խոսքերով, լրագրողները մեծ դեր ունեն հակամարտությունների կարգավորման գործում, քանզի վերջիններս կարող են և հարթել պատերազմները, և թեժացնել այն:

«Հետաքրքիր է, թե ինչպես են արձագանքում այս ծրագրերին, քանզի շատ են եղել դեպքեր, երբ փորձագետը իմանալով, որ իր հարցազրույցը տպագրվելու է նաև հակառակ կողմում՝ կամ հրաժարվել է, կամ էլ անկեղծ չի եղել, ինչը վկայում է, որ մարդը վախենում է, թե ինչպես այնուհետև կարձագանքեն իր այդ քայլին: Բայց փաստն այն է, որ երկու կողմի համար էլ հետաքրքիր են այդ այլընտրանքային կարծիքները: Մենք իրականացնելով այս ծրագրերը՝ նպատակ ունենք հաղթահարել այն վախը, որը կա, ու թեև բանակցային գործընթացը ձգձգվել է, բայց այդ վախը հաղթահարել պետք է»,- կարծիք հայտնեց Յունուսովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում