Справедливая Россия կուսակցությունը որոշել է առաջադրել իր առաջնորդ Սերգեյ Միրոնովի թեկնածությունը 2012 թ.- նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կուսակցության ներկայացուցիչ Նիկոլայ Լևիչևին:
Միրոնովի առաջադրման որոշումը միաձայն պաշտպանել են կուսակցության կենտրոնական խորհրդի նախագահության բոլոր անդամները: Լևիչևը նշել է, որ Справедливая Россия-ն կպայքարի, որպեսզի իր թեկնածուն անցնի ընտրությունների երկրորդ փուլ:
Ավելի վաղ իրենց թեկնածուներին առաջադրել էին Единая Россия և Яблоко կուսակցությունները:
ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ. մարտի 4-ին: Թեկնածուների վերջնական ցուցակը պարզ կլինի հունվարի 29-ին:








































