Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդական միակ լեգալ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Հասիփ Քափլանը ելույթ ունենալիս զայրույթից կոտրել է ամբիոնի վրա դրված բաժակը։
Թուրքիայում պայմանավորված խաղերի մասին իր ելույթի ժամանակ Քափլանին խստապես զայրացրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խմբակցության փոխնախագահ Նուրեթթին Ջանիքլիի միջամտությունները, և նա զայրույթից կոտրել է ամբիոնի վրա դրված բաժակը։
Դրանից հետո ԱԶԿ խմբակցության մեկ այլ փոխնախագահ Մուսթաֆա Էլիթաշը Քափլանից պահանջել է ներողություն խնդրել ողջ թուրք ազգից՝ ընդգծելով, որ առաջին անգամ է նմանատիպ դեպք գրանցվում Թուրքիայի խորհրդարանում։
Հիշեցնենք, որ ներկայումս Ստամբուլի 16-րդ ծանր հանցավորությունների դատարանում ընթանում է Թուրքիայի ֆուտբոլային առաջնությանն առնչվող պայմանավորված խաղերի գործը։ 401 էջանոց մեղադրականում շոշափվում է 93 կասկածյալի անուն։















































