ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հայդենը ուրբաթ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պլանավորում են կազմակերպել կիբերսպառնալիքների մասին տեղեկությունների կանոնավոր փոխանակում:
Ինչպես հայտնում է Rauters գործակալությունը, Հայդենն ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև արդեն գոյություն ունի համատեղ հակաճգնաժամային մեխանիզմ և արտակարգ երկկողմանի կապերի ալիքներ, ինչպիսիք են միջուկային վտանգի նվազեցման կենտրոնը, սակայն այդպիսի «կիբեր-կենտրոնը» ստեղծվելու է առաջին անգամ:
Հայդենը չի հայտնել կենտրոնի ստեղծման աշխատանքների ժամկետը և այլ մանրամասներ, չի նշել նաև թե ինչ մակարդակով են ընթանում բանակցություններ վարում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև և որ փուլում են գտնվում:
«Քննարկումները ընթանում են դիվանագիտական մակարդակով»,-նշել է նա:
Նոյեմբերին ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է կիբերտարածությունում վտանգի չեզոքացման հարցերը, որի համար գործի են դրվելու միջուկային սպառնալիքի նվազեցման հզորությունն ու Մոսկվայում և Վաշինգտոնում տեղակայված կապի կենտրոնների ալիքները:
Ավելի վաղ, ամերիկյան հետախուզությունը բազմիցս նշել էր, որ Ռուսաստանը և Չինաստանը նախկինի պես կիբերտարածությունում իրենց ագրեսիվ են պահում և վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի համար:








































