«Հրապարակ»-ը գրում է, որ Երևանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են:
«Քաղաքապետի գլխավոր խորհրդական Դավիթ Մելքոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է խորհրդականներից մեկը՝ Հրաչյա Մուրադյանը: Նշենք, որ Մելքոնյանին «ՀայՌուսգազարդից» բերել էր նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Անվերադարձ արձակուրդ է գնացել Կարապետյանի կադրերից ևս մեկը՝ քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյւսնը: Արձակուրդից հետո նա կվերադառնա նախկին աշխատավայր՝ «ՀայՌուսգազարդ»:
Աշխատանքից ազատվել է նաև երեխաների պաշտպանության բաժնի երկարամյա պետ Սեդա Բարսեղյանը, նրան փոխարինում է Իդա Խաչատրյանը: Փոխվել է նաև կոմունալ տնտեսության վարչության պետը: Տիգրան Աբրահամյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Արտյոմ Աբրահամյանը»:








































