Ջենիֆեր Լոպեսը հիմա գտնվում է շրջագայության մեջ: Նա տաղանդներ է փնտրում իր Q’ Viva: The Chosen «ռեալիթի շոուի համար»:
Դերասանուհին, ով վերջերս սկսել է հանդիպել պարող Կասպեր Սմարթի հետ, ամենայն հավանականությամբ, թուլություն ունի ճկուն տղամարդկանց հանդեպ: Ուրուգվայում capoeira մրցույթի ժամանակ նա ավելի շատ հավանություն է տվել հատկապես պարում ճկունություն ցուցաբերած տղամարդկանց:
Երգչուհին տաղանդներ գտնելու համար եղել է Պերուում, Չիլիում, իսկ հիմա Մոնտեվիդեոյում է:
Ըստ Экспресс газета-ի՝ Լոպեսի պահվածքից զգացվում է, որ նա իրեն ավելի լավ է զգում նոր միջավայրում, քան նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնիի շրջապատում:








































