Thursday, 18 06 2026
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Ժողովրդի բարեհաճ վերաբերմունք Սերժ Սարգսյանը չի կարող ակնկալել անգամ երազում. Լ. Սարգսյան

Սերժ Սարգսյանը և նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը ժողովրդավարության հետ որևէ կապ չունեն, քանի որ ՀՀ քաղաքացիներն ապրում են բռնապետական վարչակարգի պայմաններում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի՝ Սերժ Սարգսյանին ԵԺԿ դիտորդական կրծքանշան հանձնելու փաստին:

«Նման վարչակարգի պարագայում ժողովրդավարության մասին խոսելն ուղղակի ավելորդություն է և նույնիսկ ծիծաղելի: Բայց չմոռանանք, որ նույն այդ Եվրոպան 2008 թվականի հայաստանյան նախագահական ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան ճանաչեց, այնպես որ, զարմանալու պատճառ չկա: Եվ երկրորդ, քանի որ Սերժ Սարգսյանը լեգիտիմության պակասը փորձեց լրացնել Եվրոպային ծառայելու միջոցով, բնականաբար պարգևներ էլ պետք է ստանա: Իսկ մենք գիտենք, թե մեր երկրի ժողովրդավարության, անկախության, մեր բարեկեցության և վերջապես Արցախի անկախության հաշվին ինչ մեծագույն ծառայություններ է նա մատուցում առ այսօր:

Միաժամանակ, Հայաստանում Սերժ Սարգսյանը պարտվել է բոլոր առումներով և ժողովրդի բարեհաճ վերաբերմունք ակնկալել չի կարող անգամ երազում: Իսկ Եվրոպային «ձեռք է տալիս» Հայաստանում ունենալ կամազուրկ իշխանություն, որը կարող է բազմաթիվ ծառայություններ մատուցել իրեն: Բայց ժամանակից առաջ չընկնենք. Սերժ Սարգսյանին ներքաղաքական դաշտում բազմաթիվ անակնկալներ են սպասվում»,- նկատեց նա:

Հարցին՝ կիսո՞ւմ է այն տեսակետը, որ Եվրոպան այսկերպ փորձում է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ցույց տալ ՀՀԿ-ին սատարելու իր պատրաստակամությունը, Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Չեմ կարծում, քանի որ մինչև հերթական ընտրություններ բավական մեծ ժամանակ կա: Մենք դեռ ակնկալում ենք, որ կարող ենք հասնել արտահերթ ընտրությունների»:

Նշենք, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը երեկ ԵԺԿ անդամի կրծքանշան է հանձնել Եվրոպական ժողովրդական կուսակցության պետությունների ղեկավարների հավաքի պատվավոր հյուր Սերժ Սարգսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում