2011 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ՝ ԱՊՊԱ պայմանագրերով հաշվեգրվել է 14 մլրդ 229 մլն 186 հազ. դրամ, բավարարվել և վճարվել է 4 մլրդ 720 մլն 576 հազ. դրամ, բավարարվել, սակայն դեռևս չի վճարվել 102 մլն 256 հազ. դրամ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած վիճակագրական հաշվետվության համաձայն՝ պայմանագրերի ընդհատման արդյունքում վերադարձվել կամ ենթակա է վերադարձման 270 մլն 652 հազ. դրամ:
2011 թ. 11 ամիսների արդյունքներով՝ ԱՊՊԱ պայմանագիր առկա է գործող 382,359 տրանսպորտային միջոցի հանդեպ, հատուցում ստանալու համար ներկայացվել է 23,457 դիմում, որից մերժվել է 316-ը:








































