Չինաստանում խոզերն արգելափակել են Յաան և Չենդու քաղաքներն իրար կապող մայրուղու երթևեկությունը: Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաալիքը, կենդանիները ճանապարհի վրա են հայտնվել ավտովթարի հետևանքով, երբ նրանց տեղափոխող բեռնատարը շրջվել է: Արդյունքում բեռնատարի թափքը բացվել է, և կենդանիները դուրս են եկել: Ընդհանուր առմամբ մայրուղու վրա հայտնվել է 30 խոզ:
Ճանապարհային ծառայությունները ստիպված էին ճանապարհի այդ հատվածում դադարեցնել երթևեկությունը՝ վթարներից խուսափելու և կենդանիների կյանքը փրկելու համար: Կենդանիներին բռնելու և բեռնատարի մեջ տեղավորելու համար պահանջվել է ավելի քան մեկ ժամ:








































