Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել «Հեռուստամարաթոն-2011»-ի ընթացքի, բանակաշինության, մեր հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը քննարկված հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:










































