Ամանորյա տոներին ընդառաջ Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 20-21-ը երեխաները կկարողանան դիտել Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» գրական-երաժշտական կոմպոզիցիան (գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ ամբողջական կատարումով): Հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղ. ղեկ. Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:
Ելույթ կունենա «Սպեղանի» մանկական երգչախումբը (տեքստը կկարդա Աննա Միքայելյանը):
Բեմադրության նկարիչն ու ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը:









































