Երկուշաբթի օրը` նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կմեկնի ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահի և աշխատակազմի հետ:
Տեղեկացնենք, որ համաձայն նախորդ տարի կնքված համագործակցության հուշագրի, կողմերը համագործակցում են ՀՀ-ում և ԼՂՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ:
ՏՄՊՊՀ մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ պատվիրակության կազմում են նաև Հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանը և աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը:










































