Tuesday, 16 06 2026
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս

Ո՞ւմ հետ համեմատես Վովա Գասպարյանին

Մեկ ամիս է, ինչ Հայաստանում նոր ոստիկանապետ է աշխատում: Մեկ ամիսն, իհարկե, բավարար ժամանակ չէ գլխիվայր շրջելու համար ոստիկանական այն համակարգը, որ տասնամյակների ընթացքում ձևավորվել է Հայաստանում՝ նախ խորհրդային հասարակարգի, իսկ հետո նաև անկախության տարիների ընթացքում: Բայց այդ համակարգն, իհարկե, գլխիվայր շրջելու, արմատապես փոխելու անհրաժեշտություն ունի: Եվ թեև մեկ ամիսը չափազանց քիչ է դրա համար, այնուհանդերձ, նաև բավականաչափ ժամանակ է, որպեսզի նկատվեն շոշափելի միտումներն ու տրամադրությունը, նաև կամքը: Այդ տեսանկյունից, նոր ոստիկանապետի մեկամսյա պաշտոնավարումը, մեղմ ասած, քիչ հուսադրող է:

Վովա Գասպարյանը առայժմ աչքի է ընկել միայն իր, այսպես ասած, «էքստրավագանտ» կերպարը մամուլում խաղարկելով ու նաև ոստիկանության կադրերի հետ «ժանգլյորություն» անելով՝ մեկին այստեղից այնտեղ, մյուսին այնտեղից այստեղ բերելով: Այդ ամենը, ըստ էության, շատ քիչ աղերս ունի այն պահանջների հետ, որ հասարակությունն ունի ոստիկանությունից: Օրինակ՝ երբ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին ոստիկանությունը ենթարկեց բարեփոխման, նա ոչ թե կադրերին տեղից-տեղ տարավ, այլ պարզապես մի քանի օրում զտեց համակարգը՝ աշխատանքից ազատելով մի քանի տասնյակ հազար մարդու և նրանց փոխարեն նշանակելով բոլորովին նոր, երիտասարդ կադրերի, որոնք արմատապես նոր ոստիկանություն են ձևավորել Վրաստանում՝ կովկասյան մենթալիտետ կոչվածին տրամագծորեն հակառակ ոստիկանություն, ինչը նաև մարդկանց մտածողությունն է փոխում՝ որոնք հարաբերվում են այդ ոստիկանության հետ:

Այս տեսանկյունից էլ, պարզ է իհարկե, որ Վովա Գասպարյանին չես համեմատի Սաակաշվիլիի հետ, այն պարզ պատճառով, որ այդպիսի ծավալով և արմատականությամբ ռեֆորմ կարող է իրականացնել միայն երկրի նախագահը, կամ էլ այդ հարցում նախագահի անվերապահ աջակցությունը վայելող ոստիկանապետը: Այսինքն՝ Հայաստանում մեծ հաշվով էական նշանակություն էլ չունի, թե ով կլինի ոստիկանապետը: Ավելի կարևոր է, թե ինչ է ուզում նախագահը: Դատելով այն քայլերից, որ անում է Վովա Գասպարյանը, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ոստիկանության արմատական բարեփոխում է ցանկանում, այլ պարզապես կամենում է ունենալ գրեթե լիովին վերահսկելի և կառավարելի համակարգ, որպիսին չուներ, ասենք, Ալիկ Սարգսյանի պարագայում:

Այլ կերպ ասած՝ Վովա Գասպարյանի ձեռամբ Սերժ Սարգսյանն ընդամենը ուզում է ստանալ այն ոստիկանությունը, որն իրեն է պետք, ոչ թե որը պետք է հասարակությանը: Նոր ոստիկանապետի առաջին ամիսը ընդամենը վկայում է հենց այդ միտումների մասին, և երբ նրան ներկայացնելիս Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Վովա Գասպարյանն այն «տիպն» է, որը պետք է ներկայումս ոստիկանապետի պաշտոնում, նա թերևս հենց դա նկատի ուներ՝ որ պետք է մի մարդ, որը կարճ ժամանակում իր ձեռքը կվերցնի ամբողջ ոստիկանությունն ու թույլ չի տա նախընտրական կարևոր ժամանակահատվածում համակարգային սաբոտաժներ: Վովա Գասպարյանը մեկ ամիս շարունակ զբաղված էր հենց այդ գործով և, ամենայն հավանականությամբ, դրանով է զբաղվելու նաև առաջիկայում, որովհետև շատ դժվար է պատկերացնել, որ Հայաստանի իշխանությունը, ելնելով դրա տեսակից ու բնույթից, նախընտրական կարևոր շրջանում էական բարեփոխումների ենթարկի իշխանության վերարտադրության հարցում չափազանց մեծ կարևորություն ունեցող օղակը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

news.armeniatv.com

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում